00:00:00

Վրաստանում վերջին 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

19:45, 28 մայիս 2020 Աշխարհ

Մայիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 738-ի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը: Օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 16 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 573 է: Մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 12 է: Վրաստանում 3076 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 250 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 816 579 է, մահացել է 358 001 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր