00:00:00

Բրիտանուհին հարազատ քրոջը գտել է կորոնավիրուսի շնորհիվ

19:34, 28 մայիս 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Թերի Աբիմբոլան գտել է հարազատ քրոջը կորոնավիրուսի շնորհիվ: Նրա հարազատ քրոջը ծնվելուց հետո որդեգրել էին, գրում է The Sun-ը: 32-ամյա Թերին իմացել է, որ հարազատ քույր ունի, սակայն նրան գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ Աբիմբոլան ազատ ժամանակ է ունեցել եւ կրկին սկսել որոնումները: Ռեգիստրացիոն կայքի արխիվներում բրիտանուհին մի կնոջ լուսանկար է նկատել, որը նրան նման է եղել: Նա գրել է կնոջը, եւ վերջինս պատասխանել է նրան: Պարզվել է, որ 51-ամյա Ջոան Օդվայերը նրա հարազատ քույրն է: «Ես զանգեցի նրան, մենք քննարկեցինք ամեն ինչ՝ անուններ, լուսանկարներ, ծննդյան վկայական եւ այլն»,-պատմել է Թերին: Նրանք պայմանավորվել են հանդիպել: Թերին նշել է, որ կորոնավիրուսի շնորհիվ գտել է իր ավագ քրոջը: «Մեր մայրը ողջ է, եւ նա այնքան ուրախացավ, երբ իմացավ, որ մենք գտել ենք մեր քրոջը»,-հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր