00:00:00

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 123 հազարը

19:13, 28 մայիս 2020 Աշխարհ

Աֆրիկայում նոր տեսակի կորոնավիրուսից ավելի քան 50 հազար մարդ է առողջացել: Աֆրիկայում վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 123 հազարը, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ ԱՀԿ-ի՝ Աֆրիկյան մայրցամաքում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 123 724 դեպք, մահացել է 3 668 հիվանդ: Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Աֆրիկայում (25937) եւ Եգիպտոսում (18756): COVID-19 ունեցող հիվանդների մեծ մասը մահացել է Եգիպտոսում (797), Ալժիրում (623) եւ Հարավային Աֆրիկայում (552): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր COVID-19-ի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է հիվանդության գրեթե 5.5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 349 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր