00:00:00

Հիջաբով մուսուլմանուհին Մեծ Բրիտանիայում դատավոր է դարձել

21:19, 27 մայիս 2020 Աշխարհ

Հիջաբով մուսուլմանուհի Ռաֆիա Արշադը Մեծ Բրիտանիայում դատավոր է դարձել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Independent-ին: 40-ամյա կինն արդեն 17 տարի իրավաբանական գործունեություն է ծավալում: Նա կարծում է, որ կարող է լավ օրինակ լինել այլ մուսուլմանուհիների համար: Նա պատմել է, որ աջակցության խոսքեր է ստացել բազմաթիվ մարդկանցից: «Մինչ այժմ կա նախապաշարմունք, թե բարձր մակարդակի պրոֆեսիոնալներն իմ նման տեսք չունեն»,-ասել է նա: Իր կարիերայի ընթացքում Արշադը զբաղվել է փաստաբանական պրակտիկայով մի շարք ուղղություններով՝ ընտանեկան իրավունք, բռնի ամուսնություններ, կանանց թլպատում,ինչպես նաեւ իսլամական իրավունքին վերաբերող գործեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր