00:00:00

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով

18:49, 27 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է: Ինչպես հայտնում է Regionmonitor-ը, այս մասին Լավրովն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման ասուլիսում: «Հարաբերությունները մենք գնահատում ենք, որպես դաշնակցային: Դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը բավական սերտ է»,- ասել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: «Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական աջակցությանը, որը մենք ցուցաբերում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ ևս բավական սերտ և արդյունավետ աշխատանք է ընթանում»,- նշել է նախարարը: Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ աշխատանքը մշտական է, ամենօրյա և պրոֆեսիոնալ, և այդ առնչությամբ որևէ հարց չի առաջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր