00:00:00

Գերմանիայում մարմնավաճառները խնդրում են թույլ տալ իրենց վերսկսել աշխատանքը

04:33, 27 մայիս 2020 Աշխարհ

Գերմանիայում մարմնավաճառները խնդրում են թույլ տալ իրենց վերսկսել աշխատանքը, որն այժմ արգելվում է կարանտինի սահմանափակումների պատճառով: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Գերմանա հասարակաց տների և անկախ մարմնավաճառների  ասոցիացիան բաց նամակով դիմել է Բունդեսթագի պատգամավորներին ՝ խնդրելով թույլ տալ վերսկսել աշխատանքները, քանի որ ամբողջ երկիրն աստիճանաբար թուլացնում է կարանտինը: Նրանց խոսքերով, ասոցիացիան հիգիենայի պահպանման ուղեցույց է մշակել: Նամակում նշվում է նաև, որ իրենց զբաղվածության ոլորտի առանձնահատկությունների պատճառով մարմնավաճառները   քաջատեղյակ են անձնական անվտանգության և առողջության պահպանման համար հոգ տանելու անհրաժեշտության մասին: Անցյալ շաբաթ Բունդեսթագի 16 պատգամավորներ նամակ էին ուղարկել 16 դաշնային հողերի կառավարություններին ՝ նախազգուշացնելով, որ մարմնավաճառները կարող են վիրուսի «գերտարածողներ» դառնալ և, որ կարանտինի թուլացումից հետո հասարակաց տներն ընդհանրապես պետք չէ բացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր