00:00:00

Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կծածկվի սնանկության հզոր ալիքով. Focus

22:00, 26 մայիս 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ներդրված սահմանափակումները գերմանական փոքր թվով ընկերությունների ոչնչացման են հանգեցրել: Սակայն փորձագետները խոսում են սնանկության մեծ ալիքի մոտեցման մասին, որը կծածկի գերմանական տնտեսությունը, հայտնում է Focus-ը: Ըստ Crifbürgel վարկային պատմությունների բյուրոյի ավելի քան 29 հազար գերմանական ընկերություն կսնանկանա, սա 54 տոկոսով ավել է 2019-ի համեմատ: Այդպես, կորոնավիրուսի հարվածը Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը գրեթե նույնքան ուժեղ կլինի, որքան 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր, երբ շուրջ 34 հազար ձեռնարկություն  սնանկացավ: Ընդ որում, ներկայիս կանխատեսումը հաշվի չէր առնում Kreditanstalt fur Wiederaufbau (KfW) պետական գերմանական բանկի տրամադրած վարկերը: Փորձագետները նաեւ նշում են, որ 2021 թվականին իրավիճակը չի բարելավվի: Ընդհակառակը, դժվարություններ կառաջանան համեմատաբար եկամտաբեր ընկերությունների համար, որոնք պետք է վճարեն վարկերը: Կորոնավիրուսից առավել տուժած ոլորտներն են զբոսաշրջությունը, հանրային սնունդը եւ ժամանցը: Հենց այստեղ է, ըստ Criftbürgel-ի ներկայացուցիչների, սնանկ ձեռնարկությունների թվի աճ սպասվում: Բացի այդ, ճգնաժամը բացասաբար կանդրադառնա ավտոմոբիլային արտադրողների, ցուցահանդեսային բիզնեսի եւ արտահանումից կախված արդյունաբերության վրա: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ սնանկացած ընկերությունները անհետանալու են շուկայից, կարծում են Criftbürgel-ում: Գերմանիայի օրենսդրությունը լայն հնարավորություններ է նախատեսում բիզնեսի պահպանման համար, փոխանցում է «Լենտա»-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր