00:00:00

Մեծ Բրիտանիայում համավարակը մեծացրել է քաղաքից դուրս գտնվող տների պահանջարկը

20:11, 26 մայիս 2020 Աշխարհ

COVID-19-ի համավարակը բրիտանացիներին դրդել է տներձեռք բերել քաղաքից դուրս: Անշարժ գույքի գործակալությունները մայիսի 13-ից կարանտինի թուլացումից հետո նման հայտերի աճ են գրանցել: Ըստ Rightmove առցանց անշարժ գույքի ագրեգատորի՝ կայքի այցելությունների քանակը վերադառնում է նախակարանտինային մակարդակի՝ օրական 5.2 միլիոն օգտատեր: Իսկ առցանց դիմումների քանակը 8-10 տոկոսով արդեն գերազանցում է փետրվարի սկզբին շաբաթական զանգերի քանակը: «700 հաճախորդից շատերը, ովքեր նախատեսում են տուն գնել առաջիկա ամիսներին, մտադիր են տեղափոխվել ավելի ընդարձակ տներ կամ արվարձաններ»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Savills-ի ներկայացուցիչներին: Ըստ մասնագետների՝ երիտասարդ զույգերն այժմ եւս փորձում են տուն գնել իրենց համար: Հատկապես պահանջարկ ունեն բնակելի տարածքներն Ուանդսվորթում, Բաթերսիում եւ Իլինինգթոնում: Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի բնակիչները չեն շտապում արագ պայմանագրեր կնքել: Շատերը սպասում են ավելի ցածր գների շուկայում: Փորձագետներն այս հարցում զգույշ են. ըստ նրանց գնահատականների՝ բնակարանների գների էական նվազման, նույնիսկ կարանտինից հետո, սպասել չարժե: Իսկ ահա արժեքի 5-10 տոկոս կարճաժամկետ կրճատումը միանգամայն հավանական է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր