00:00:00

Ծնողները սխալմամբ ողջ-ողջ թաղել են նորածնին

19:41, 26 մայիս 2020 Աշխարհ

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում ծնողները սխալմամբ ողջ-ողջ թաղել են նորածնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Indian Express-ին: Աղջկան հաջորդ առավոտ գտել է անցորդը: Տղամարդը կանչել է հարեւաններին, որոնք փորել են գերեզմանը, ապա կանչել բժիշկների եւ իրավապահների: Պարզվել է, որ երեխան լույս աշխարհ է եկել մեկ օր առաջ: Նա ծնվել է հղիության 24-րդ շաբաթում: Պոլիկլինիկայում նորածինների համար վերակենդանացման բաժին չի եղել, եւ բժիշկները խորհուրդ են տվել մասնավոր հիվանդանոց տեղափոխել նորածնին: Ծնողերը ճանապարհին նկատել են, որ երեխան չի շարժվում, որից հետո որոշել են թաղել նրան: Փրկված աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժին, սակայն 30 ժամ անց նա մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր