00:00:00

Լավրովը նշել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացման կարեւորությունը

17:41, 26 մայիս 2020 Աշխարհ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահական ներուժի զարգացումը հատուկ ուշադրություն է պահանջում, դա կազմակերպության ուժերին թույլ կտա մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հատուկ ուշադրություն է պահանջում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացման խնդիրը: Այսօր մենք կշարունակենք քննարկել կազմակերպչական խնդիրները լուծելու եւ իրավական դաշտի կատարելագործման ուղիները: Հուսով եմ, որ դա ՀԱՊԿ ստորաբաժանումներին թույլ կտա մասնակցել խաղաղապահ գործողություններին ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Լավրովը: «Մենք կարեւոր ենք համարում ՀԱՊԿ ձեւաչափով կանոնավոր երկխոսություն պահպանումը եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության հարցերի ողջ սպեկտրի շուրջ՝ դաշնակիցների մոտեցումների համակարգման համար»,- հավելել է նա: ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր