00:00:00

Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցը կփորձարկվի մեկ-երկու ամիսների ընթացքում

20:16, 24 մայիս 2020 Աշխարհ

Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցը կփորձարկվի մեկ-երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնել է ակադեմիկոս Դմիտրի Պուշկարը, որը փորձարկումների գլխավոր պատասխանատուն է: Վերջինիս խոսքերով՝ դեղամիջոցը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամենահզորն ու ամենաարդյունավետն է: Նախնական փորձարկումների արդյունքները, ըստ ռուս մասնագետների, գոհացնող են: Ավելի լայն՝ կլինիկական փորձարկումները իրականացվելու են մի քանի հարյուր հիվանդների վրա Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Մորդովիայում, որտեղ արտադրվում է դեղամիջոցը: Կլինիկական փորձարկումներից հետո դեղամիջոցը պաշտոնական գրանցում կստանա: Առաջին փուլում «Ֆավիպիրավիր» անունով դեղամիջոցը կօգտագործվի միջին ծանրությամբ հիվանդների բուժման համար, ծանր վիճակում գտնվող հիվանդների համար չի օգտագործվի, քանի որ նրանց մասով փորձարկումներ դեռ չեն արվել: Այս դեղամիջոցը առաջինը ստեղծվել է Ճապոնիայում, հարյուրավոր փորձարկված դեղամիջոցներից ամենաարդյունավետն է եղել, սակայն որևէ երկիր չի կարողացել գնել թե՛ դեղորայքը, թե՛ հումքը, և Ռուսաստանը փորձել է սեփական միջացներով իրականացնել արտադրության ամբողջ ցիկլը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր