00:00:00

Պարզվել է, թե որ խմբի մարդկանց մոտ է կորոնավիրուսի դեմ ավելի շատ հակամարմիններ արտադրվում

14:34, 24 մայիս 2020 Աշխարհ

Ինչպես պարզվել է, մարդկանց տարբեր խմբեր զարգացնում են կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարբեր իմունային պատասխան: Ֆուդանի համալսարանի աշխատակիցները (Շանհայ, Չինաստան) անցկացրել են ուսումնասիրություն, որի ընթացքում նրանք պարզել են, թե որ խմբի մարդկանց մոտ է կորոնավիրուսի դեմ առավելագույն քանակությամբ հակամարմիններ արտադրվում: Հետազոտությունների համաձայն՝ 60-ից ավելի մարդկանց ճնշող մեծամասնության մոտ, որ հաղթահարել է կորոնավիրուսը, արդեն առաջին ախտանիշներից երկու շաբաթ անց կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են արտադրվել: Զեկույցում նշվում է, որ COVID-19-ով վարակված 60 տարեկանից բարձր հետազոտվողների 94%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Երիտասարդները ավելի հեշտությամբ են հաղթահարում կորոնավիրուսը․ ախտանիշներ գրեթե չեն ունենում, բայց հակամարմինները հիմնականում ավելի քիչ են արտադրվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր