00:00:00

Amazon ընկերությունը անօթեւանների համար ապաստան է բացել Սիեթլի իր գլխավոր գրասենյակում

01:22, 24 մայիս 2020 Աշխարհ

Amazon ընկերությունը անօթեւանների համար մշտական ապաստան է բացել Սիեթլի կենտրոնում գտնվող իր գլխավոր գրասենյակում, գրում է Daily Mail-ը։ Օթեւանի բացումը պայմանավորված է նրանով, որ ընկերության աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի պատճառով երկար ժամանակ տնից են աշխատում։ Ապաստանի համար հատկացվել է ընկերության ութ հարկանի գրասենյակը, որն ունի ավելի քան 19 000 ք/մ մակերես, եւ բազմաթիվ մուտքերով ու ձայնամեկուսիչներով առանձնացված է մյուս գրասենյակներից։ Ապաստանը կարող է տեղավորել մինչեւ 200 անօթեւանների։ Համավարակի ժամանակ օթեւանը տուն է դարձել 50 ընտանիքների համար։ Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել է առանձին տարածք, նրանք պարտադիր կերպով պահպանում են տարածքի մաքրությունը եւ սոցիալական հեռավորության կանոնները։ Թերթը գրում է, որ նորմալ պայմաններում շենքում մինչեւ 1000 մարդ կարող է տեղավորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր