00:00:00

Իլոն Մասկը ԱՄՆ-ում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը «կեղծ» է անվանել

04:51, 23 մայիս 2020 Աշխարհ

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Bloomberg Businessweek հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ապրիլի կեսերից ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թվի հաշվարկներն անհուսալի են դարձել, քանի որ ընդհանուր վիճակագրության մեջ սկսել են ներառել կորոնավիրուսի նման ախտանիշներ ունեցող հիվանդներին: «Ես կարծում եմ, որ վիճակագրությունը դարձել է անվստահելի, երբ նրանք սկսել են ցուցակում ներառել այն մարդկանց, որոնք կորոնավիրուսի թեստ չեն հանձնել, այլ պարզապես վարակի ախտանիշներ ունեն։ Վիճակագրությունը կեղծ է դարձել, հավանաբար, ապրիլի կեսերից»,- հայտարարել է Մասկը։ Նա նշել է, որ SpaceX-ի աշխատակիցների շրջանում վարակի լուրջ դեպքեր չեն արձանագրվել։ «SpaceX-ն այս ամբողջ ընթացքում շարունակել է աշխատել։ Մեզ մոտ ամբողջ համավարակի ընթացքում աշխատել է 8 հազար մարդ։ Եվ մենք չունենք վարակի լուրջ դեպքեր, չունենք նաև մահվան դեպք»,- ասել է Մասկը։ Ավելի վաղ Մասկը հանդես է եկել ԱՄՆ-ում կոորնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված սահմանափակող միջոցների շուտափույթ չեղարկման կոչերով։ «Վերադարձրեք մարդկանց իրենց ազատությունը»,- գրել է Մասկը Twitter-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր