00:00:00

Ում չի սպառնում կորոնավիրուսը. գիտնականների նոր բացահայտումը

04:27, 23 մայիս 2020 Աշխարհ

2003 թվականի ատիպիկ թոքաբորբ բռնկման ժամանակ վարակված մարդը կարող է չվարակվել COVID-19–ով։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի և շվեյցարացի գիտնականները։ Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է Nature ամսագիրը։ Փորձագետները պարզել են, որ սուր շնչառական համախտանիշ առաջացնող SARS-CoV վիրուսով վարակվելը նպաստում է հակամարմինների արտադրմանը, որոնց թիրախը S սպիտակուցն է։ Այն իր հերթին պատասխանատու է բջջի մակերեսին կորոնավիրուսի և ռեցեպտորների միացման համար։ Եվ ահա, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նման հակամարմիններից մեկը' S309, կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել SARS-CoV-2–ի S սպիտակուցի հատվածները։ Այդպիսով' մարդիկ, որոնք սուր շնչառական հիվանդություններ են տարել, կարող են չվարակվել նոր կորոնավիրուսով։ Մասնագետները պարզաբանում են, որ այդ հակամարմիններից ստեղծված դեղամիջոցները կարող են կիրառվել համավարակի ծանր դեպքերի բուժման և հիվանդության կանխարգելման համար։ Կորոնավիրուսային համաճարակը ընդգրկել է գրեթե ամբողջ աշխարհը։ ԱՀԿ-ի վերջին տվյալներով, աշխարհում ընդհանուր առմամբ շուրջ 4.8 մլն վարակակիր կա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր