00:00:00

Լուկաշենկոն կոչ է արել ծնկի չգալ Ռուսաստանի առջև

00:57, 23 մայիս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծանոթացել է հրթիռաշինության ոլորտում հայրենական ռազմական մշակումներին, փոխանցում է «Բելտա» գործակալությունը: Պետության ղեկավարին զեկուցել են, որ մշակվող հրթիռի փորձարկման համար, որը կարող է մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել, դիտարկվում են Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի զինափորձարանները: Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը առայժմ հրաժարվում է փորձարկման համար տրամադրել իր զինափորձարանները: «Պետք չէ ռուսների առաջ ծնկի գալ։ Դա ազդանշան է. մեր մերձավոր դաշնակիցը ոչ միայն չհամաձայնեց մեզ հետ հրթիռ ստեղծել, այլև՝ զինափորձարան տրամադրել»,- կոչ է արել Բելառուսի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր