00:00:00

«Տվե՛ք ինձ ՌԴ նախագահի պաշտոնը, և ես պատրաստ եմ` թող ամեն տարի իմ վրա փորձարկեն ցանկացած դեղամիջոց». Ժիրինովսկի

22:02, 22 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստ է իր վրա փորձարկել կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերը՝ միայն 2024 թվականին ՌԴ նախագահ դառնալու պայմանով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Քաղաքական գործիչն առաջարկել է որքան հնարավոր է շուտ սկսել պատվաստանյութի փորձարկումը և դրանում ներգրավվել ազատազրկված անձանց: Նման կամավորներ լինելու դեպքում Ժիրինովսկին առաջարկում է նրանց ծառայությունների դիմաց կրճատել ազատազրկման ժամկետը: Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել փորձարկել պատվաստանյութն իր վրա: «Խնդրեմ, խնդիր չկա: Բայց ինչո՞ւ եք դուք դա ինձ առաջարկում, եթե կան մարդիկ, որոնք մոտիվացիա կարող են ունենալ դրա համար. պետք է կրճատել նրանց ազատազրկման ժամկետը: Խնդրեմ, տվե՛ք ինձ նախագահի պաշտոնը 2024 թվականին, և ես պատրաստ եմ` թող ամեն տարի իմ վրա փորձարկեն ցանկացած դեղամիջոց»,-հայտարարել է Ժիրինովսկին: «Մարդիկ նման ռիսկի դիմելու իմաստ ունեն՝ նրանք չեն ցանկանում նստել բանտում, իսկ ես 30 տարի է՝ նստած եմ պետական իշխանության բարձրագույն մարմնում և 6 անգամ նախագահի թեկնածու եմ եղել և 2024 թվականին կրկին կլինեմ»,-եզրափակել է իր խոսքը Ժիրինովսկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր