00:00:00

Պեսկովը հայտնել է, որ դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից

19:40, 22 մայիս 2020 Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է մնալ հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում կորոնավիրուսով վարակման պատճառով: «Ես դեռ հիվանդանոցում եմ գտնվում»,- հայտնել է նա ՏԱՍՍ-ին: Նրա կինը՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան, ով նույնպես հոսպիտալացվել էր կորոնավիրուսով վարակմամբ, հինգշաբթի հայտնել էր, որ արդեն դուրս է գրվել, իսկ Դմիտրի Պեսկովն ապաքինվում է: Պեսկովի եւ Նավկայի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին: Ռուսաստանում նոր հիվանդության բռնկումից ի վեր կորոնավիրուսով, մասնավորապես, վարակվել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան եւ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Միշուստինը եւ Յակուշեւն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Մայիսի 19-ին ՌԴ վարչապետը, որը մինչ այդ խորհրդակցություններն անցկացնում էր հիվանդանոցից վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, վերադարձել է իր պարտականություններին եւ կրկին սկսել է միջոցառումներ անցկացնել Կառավարության տանը: Լյուբիմովան եւ Ֆալկովը նույնպես ապաքինվել են եւ վերադարձել աշխատանքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր