00:00:00

Թաղումից հետո 155 մարդ է վարակվել կորոնավիրուսով. շրջանի ղեկավարը հեռացվել է

01:57, 22 մայիս 2020 Աշխարհ

ՌԴ Ադիգեյի Հանրապետության Կրասնոգվարդեյսկի շրջանում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել թաղման արարողության ժամանակ մարդկանց զանգվածային կուտակումների պատճառով: Ռուսական լրատվականները նշում են, որ թաղմանը մասնակցել է շուրջ 500 մարդ՝ չնայած ինքնամեկուսացման ռեժիմին: Թաղման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Մասնակիցների մեջ են եղել ոչ միայն Ադիգեից, այլ նաև Կրասնոդարի երկրամասից ժամանած ազգականներ: Այժմ մասնակիցներից 155-ի մոտ COVID-19 է հաստատվել:
Արդյունքում Կրասնոգվարդեյսկի շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր