00:00:00

Թրամփը հայտնել է, որ նախատեսում է դադարեցնել հիդրօքիքլորոհինի ընդունումը

15:00, 21 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է «մեկ կամ երկու օրից» դադարեցնել հակամալարիային դեղամիջոց հիդրօքիքլորոհինի (պլակվենիլ) ընդունումը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Սպիտակ տան ղեկավարը երկուշաբթի խոստովանել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման համար պարբերաբար հիդրօքիքլորոհին է ընդունում: ԱՄՆ-ում մասնագետներից շատերի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում հիդրօքիքլորոհինի արդյունավետությունն ապացուցված չէ, իսկ բուն դեղամիջոցը կարող է օրգանիզմին լուրջ վնաս հասցնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր