00:00:00

ԱՄՆ առեւտրի պալատը զգուշացրել է Չինաստանից ապրանքների մատակարարման շղթան կոտրելու ջանքերի մասին

01:20, 21 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ առեւտրի պալատը զգուշացրել է Չինաստանից ապրանքների մատակարարման շղթան կոտրելու ջանքերի մասին՝ հայտարարելով, որ նման քայլերը կարող են վնաս հասցնել տնտեսությանը, հաղորդում է Reuters-ը: Օնլայն համաժողովի ընթացքում պալատի գործադիր տնօրեն Թոմաս Դոնոհյուն նշել է, որ չի բացառվում, որ մոտ ապագայում երկրում, հնարավոր է, կպահանջվի մեծացնել որոշ ոլորտներում ներքին արտադրությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում եւս խոստացել է երկրում վերադարձնել արտադրությունը: Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քեւին Հասեթը հայտարարել է, որ ներքին արտադրության ապահովումը կարեւոր առաջնահերթություն է Թրամփի եւ նրա թիմի համար, եւ այդ հարցը քննարկվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր