00:00:00

Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ.Վրաստանի վարչապետ

17:00, 20 մայիս 2020 Աշխարհ

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին, Новости-Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ երկրում կերկարաձգվեն որոշ սահմանափակումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո պահպանել այդ միջոցառումներն ու հետևել մասնագետների խորհուրդներին: «Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը կհավասարվի զրոյի, եթե բոլոր սահմանափակումների չմտածված չեղարկմամբ վտանգի ենթարկենք երկիրը, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը: Այդ իսկ պատճառով մեզ պետք են այդ սահմանափակումները, սակայն արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ»,- ասել է Գախարիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր