00:00:00

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9263 նոր դեպք

17:35, 19 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի 83 շրջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9263 նոր դեպք, կորոնավիրուսից մահացել է 115, առողջացել` 5921 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոսկվայում (3545), Մոսկվայի մարզում (898) և Սանկտ Պետերբուրգում (453): Նիժնի Նովգորոդի մարզում գրանցվել է վարակման 260, Սվերդլովսկի մարզում` 138, Ռոստովի մարզում` 131, Կալուգայի մարզում` 114, Բրյանսկի մարզում` 112, իսկ Յարոսլավլի և Սարատովի մարզերում` 109-ական դեպք: Վարակվածների 40%-ի մոտ ախտանշաններ չկան: Այսպիսով՝ Ռուսաստանում համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 299 941 դեպք: Վարակվածներից 76 130-ը առողջացել է, 2837-ը` մահացել: Երկրում անցկացվել է ավելի քան 7 միլիոն թեստավորում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 905 884 է, մահացել է 320 371 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր