00:00:00

Մոսկվայում կորոնավիրուսից բուժել են 100 տարեկանն անց երկու պացիենտի

17:24, 19 մայիս 2020 Աշխարհ

Մոսկվացի բժիշկները կորոնավիրուսային ինֆեկցիայից բուժել են մայրաքաղաքի երկու բնակչի, որոնք 100 տարեկանից մեծ են: Այս մասին հայտնել են Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունից, հայտնում է «Ինտերֆաքսը»: Պացիենտներից մեկը վերջերս նշել է 101-ամյա տարեդարձը: 52-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն հայտնել է, որ կնոջ մոտ սիրտ-անոթային, էնդոկրինային համակարգի, աղեստամոքսային տրակտի, երիկամների, հենաշարժողական ապարատի հիվանդությունների համալիր կար: Բժիշկներոը կնոջ մոտ ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ եւ միջին ծանրության կորոնավիրուսային ինֆեկցիա: Երկրորդ պացիենտն առաջինից մեծ է կես տարով եւ Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նրա մոտ ախտորոշվել են մի քանի քրոնիկական հիվանդություններ, որոնք, բժիշկների կարծիքով, համապատսախանում էին 60-ամյա տարիքի առողջությանը: Երկու երկարակյացները վերականգնողական բուժում են ստանում վերականգնման հոսպիտալում: Վերջին տեղեկություններով՝ Մոսկվայում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3238 նոր դեպք: Մոսկվայի մարզում ինֆեկցիան հայտնաբերվել է 921 մարդու մոտ: Ռուսաստանում 85 տարածաշրջաններում վարակակիրների ընդհանուր թիվը աճել է մինչեւ 290 678, վերջին օրում կորոնավիրուսով է վարակվել 8926 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր