00:00:00

Ճապոնիայում 5 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

14:53, 19 մայիս 2020 Աշխարհ

Ճապոնիայի հիմնական Հոնսյու կղզու արեւելյան եւ արեւմտյան ափերին  մեկ ժամ տարբերությամբ 5.3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, երկրաշարժերի մասին տվյալները հրապարակվել են Ճապոնիայի ընդհանուր օդերեւութաբանական վարչության կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ժամը 12.17-ին 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ արեւելյան ափի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի տարածքում: Օջախը գտնվում էր 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիք չկա: Ճապոնական յոթ կետանոց սանդղակով առավելագույն հարվածային ուժը 4 միավոր է կազմել: 5.3 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի արեւմտյան ափի Գիֆու պրեֆեկտուրայում: Օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումների առավելագույն ուժը 4 բալ էր: Ցունամիի սպառնալիք չկա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր