00:00:00

Չինացի ոստիկանները մարդկանց ջերմությունն ավտոմատ ռեժիմով չափելու համար սաղավարտներ են ստացել

14:43, 19 մայիս 2020 Աշխարհ

Չինաստանի ոստիկանության աշխատակիցները ստացել են ինովացիոն սաղավարտներ, որոնք ունակ են լրիվ ավտոմատ ռեժիմով չափել շրջապատի մարդկանց ջերմությունը։ Դեւայսները կօգնեն հայտնաբերել կորոնավիրուսի ախտանիշներով մարդկանց, որոնք ռիսկեր են ստեղծում շրջապատի համար, հայտնում է Planet-today-ը։ KC Wearable ընկերությունից սաղավարտները արդյունավետ են մոտ երկու մետր հեռավորությունից։ Սարքը ստեղծողները ասում են, որ մարմնի ջերմաստիճանի հաղորդիչներով սաղավարտները արդեն բավական վաղուց են օգտագործվում ԱՄԷ-ի ոստիկանության կողմից, դրան գումարած՝ տեխնոլոգիայի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում որոշ եվրոպական երկրներ։ Սարքերն աշխատում են ջերմացույցների հիման վրա, որոնք արդյունավետ են երկու մետր հեռավորությունից։ KC N901 մոդելի սաղավարտը հիմնված է ARM ընտանիքի պրոցեսորի վրա եւ սարքավորված է լրացուցիչ իրականության դիսփլեյով, որը պարզեցնում է դեւայսի օգտագործումը։ Բացի ինֆրակարմիրից, սարքն ունի նաեւ սովորական տեսախցիկ։ Սաղավարտի օգտագործման բազային սցենարը ամբոխի մեջ մարդկանց ջերմությունը չափելն է։ Գործընթացը, որ տեղի է ունենում ավտոմատ ռեժիմով, թույլ է տալիս ոստիկանին 0,3 աստիճանի (ըստ Ցելսիուսի) ճշգրտությամբ տվյալներ ստանալ իրեն շրջապատողների մարմնի ջերմաստիճանի մասին։ Ստացված տվյալներն, ընդ որում, պահպանվում են սարքի հիշողության մեջ։ Ենթադրվում է, որ դրա եւ նման այլ սարքերի օգտագործումը թույլ կտա Չինաստանին արդյունավետ մոնիթորինգ անցկացնել փողոցներում՝ COVID-19-ը զսպելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր