00:00:00

Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 77 հազարը

04:00, 19 մայիս 2020 Աշխարհ

Կանադայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 հազարը, 5,8 հազար մարդ մահացել է։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 76 193 վարակվածի մասին։ Վերջին մեկ օրում գրանցվել է 1113 նոր դեպք և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 306-ի։ Մեկ օրում մահվան ելքերի քանակը ավելացել է 103-ով և հասել՝ 5805-ի։ Վարակվածների թվով ամենաշատ դեպքերը հաստատվել են Քվեբեքում (42 920) և Օնտարիոյում (22 957)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում արձանագրվել է ավելի քան 4,5 մլն վարակման դեպք, ավելի քան 307 հազար մարդ մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր