00:00:00

Չինաստանում վերջին մեկ ամսում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

22:40, 18 մայիս 2020 Աշխարհ

Չինաստանում անցած հանգստյան օրերին վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները: Դեռևս մայիսի 16-ին Չինաստանում կորոնավիրուսից մահվան ցուցանիշը 4633 էր, իսկ հաջորդ օրը դարձել է 4634: Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 82 954-ի: Ներկա դրությամբ Չինաստանում բուժվում է կորոնավիրուսով վարակված 82 մարդ, նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 833 022 է, մահացել է 317 215 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր