00:00:00

«Չինաստանը ժամանակին է տեղեկացրել ԱՀԿ-ին կորոնավիրուսի մասին». Սի Ցզինպին

21:15, 18 մայիս 2020 Աշխարհ

Չինաստանը ժամանակին և առանց հապաղելու տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կորոնավիրուսի բռնկման մասին: Այս մասին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանի բացմանը հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Չինաստանը միշտ հավատարիմ է եղել բաց, թափանցիկ և պատասխանատու լինելու սկզբունքներին, ժամանակին տեղեկացրել է ԱՀԿ-ին և այլ երկրներին համաճարակային իրավիճակի մասին, առանց հապաղելու հրապարակել է վիրուսի գեների հաջորդականությունը»,-հայտարարել է Չինաստանի ղեկավարը: Սի Ցզինպինը տեղեկացրել է նաև, որ Չինաստանը 2 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսից տուժած երկրներին: Գումարները կտրամադրվեն երկու տարիների ընթացքում: Դրանք կօգնեն պետություններին, մանավանդ զարգացող պետություններին կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաև կխթանեն այդ երկրներում սոցիալ-տնտեսական զարգացումը: Չինաստանի իշխանություններն Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր