00:00:00

Բրիտանացի գիտնականները նշել են, թե որ գործոններն են մեծացնում կորոնավիրուսով վարակման վտանգը. ТАСС

03:08, 18 մայիս 2020 Աշխարհ

Սոցիալ-դեմոկրատական գործոնները լուրջ ազդեցություն են ունենում կորոնավիրուսով վարակվելու վտանգի վրա և պետք է հաշվի առնվեն բժիշկների կողմից կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելիս: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման եզրահանգման են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով հունվարի 28-ից ապրիլի 4-ը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ բժիշկներին հասանելի էլեկտրոնային բանկի տվյալները: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղքատությունը, բնակչության խտությունը, էթնիկ ծագումը և երիկամների խրոնիկ հիվանդությունը: Վերլուծության են ենթարկվել 3802 մարդու տվյալներ, որոնցից 587-ի մոտ կորոնավիրուս է հաստատված եղել: Վարակման հավանականության ամենամեծ վտանգը հայտնաբերվել է 40-64 տարիքի անձանց շրջանում (18,5 %), ամենաաննշանը՝ մինչև 17 տարեկան երեխաների մոտ (4,6 %): Տղամարդկանց շրջանում վարակվածները կազմել են 18.4 %, իսկ կանանց շրջանում՝ 13.3: Գիտնականները զգալի տարբերություն են ֆիքսել բնակության բարեկեցիկ պայմաններ ունեցող և աղքատ պայմաններում բնակվողների միջև: Վարակման գործակիցը աղքատների շրջանում կազմել է 29.5 տոկոս, իսկ առավել բարեկեցիկ ապրողների շրջանում՝ 7.7: Կորոնավիրուսով վարակվելուն առավել հակված են եղել երիկամների հիվանդություններ ունեցողները: Նրանց գործակիցը կազմել է 32.9 տոկոս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր