00:00:00

Վարակաբանը պատմել է, թե ինչպես խուսափել խանութներում կորոնավիրուսով վարակվելուց. Ura.ru

23:19, 17 մայիս 2020 Աշխարհ

Կան մի քանի գործուն մեթոդներ, որոնք նվազեցնում են խանութներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Նրանց մասին Ura.ru պորտալին հայտնել է վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Զուևը: Նրա կարծիքով, այցելելով խանութներ, մարդիկ կորոնավիրուսով կարող են վարակվել ոչ թե այլ այցելուների կամ աշխատողների, այլ ապրանքների միջոցով: Այս կապակցությամբ վարակաբանը խորհուրդ է տվել համավարակի ավարտից հետո դիմակներ և ձեռնոցներ կրելու կանոնին հետևել: Բացի այդ, տուն վերադառնալուց հետո վարակվելուց խուսափելու համար հարկավոր է լվանալ ձեռքերը և գնված բոլոր ապրանքները, այնուհետև դրանք տեղավորել մաքուր տարայի մեջ: Զուևը նշել է, որ շաքարավազից կամ շոկոլադից վարակվելու հավանականությունն ավելի քիչ է, քանի որ դրանք փաթեթավորված են: Այնուամենայնիվ, առանց փաթեթավորման ապրանքները (մրգեր, բանջարեղեն) միշտ պետք է մշակվեն: «Պարզապես հարկավոր է լվանալ դրանք օճառով կամ տաք ջուր լցնել դրանց վրա և մի որոշ ժամանակ պահել», – ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր