00:00:00

Իսպանիայում մարտի 16-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից մահացածների մեկօրյա ցուցանիշը նվազել է 100-ից

22:30, 17 մայիս 2020 Աշխարհ

Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը մարտի 16-ից ի վեր առաջին անգամ 100-ից ցածր է գրանցվել: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, կիրակի երկրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից արձանագրվել է մահվան 87 դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր Իսպանիայում մահացել է 27 650 մարդ: Մինչ օրս երկրում վարակման 231 350 դեպք է գրանցվել, որոնցից 421-ը՝ վերջին մեկ օրում: Վարակվածների թվում են 50 938 բուժաշխատողներ: Ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 54 124: Վարակման և մահվան նոր դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է Մադրիդում և Կատալոնիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր