00:00:00

Վաղը Թբիլիսիում հոգևորականները փողոցներով կշրջեն և կօրհնեն բնակիչներին

23:59, 16 մայիս 2020 Աշխարհ

Վրաստանում ավանդական դարձած «Ընտանիքի սրբության օրը»՝  մայիսի 17-ին,  Թբիլիսիում  նշվել է մեծ շուքով, կազմակերպվել է մի քանի հազարանոց երթ: Սակայն  կորոնավիրուսի հետ կապված սահնմանափակումների կապակցությամբ՝ պատրիարքարանը ստիպված էր հրաժարվել տոնակատարության ավանդական ձևաչափից: «Մայիսի 17-ին տոնական արարողությունից հետո,Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը կօրհնի ընտանիքներին, մայրաքաղաքը և ողջ Վրաստանը: Նրա օրհնությամբ հոգևորականները սրբապատկերներով կանցնեն Թբիլիսիի փողոցներով և օծված ջրով կօրհնեն բնակչությունը»,- ասված է պատրիարքարանի հայտարարւթյան մեջ:
«Ընտանիքի սրբության օրը» Վրաստանի պատրիարքարանի կողմից տոնվում է 2014-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր