00:00:00

ԱՆ. Վրաստանն առաջիններից մեկը կլինի, ով կստանա կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ

01:13, 17 մայիս 2020 Աշխարհ

Եթե աշխարհում գրանցվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ եւ սկսվի դրա օգտագործումը, ապա Վրաստանն առաջիններից մեկը կլինի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: Այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ աշխատում են տասնյակ հետազոտական խմբեր, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Չինաստանից եւ Եվրոպայից տասնյակ դեղագործական եւ կենսատեխնոլոգիական ընկերություններ: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ այն կարող է հայտնվել կես տարուց, այսինքն՝ աշնանը: Մինչ արտադրությունը այն պետք է փորձարկումների մի քանի փուլ անցնի: Առանց պատաստանյութի արդյունավետության եւ անվտանգության հաստատման այն չի կարող արտադրվել եւ օգտագործվել: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 677 եւ մահվան 12 դեպք: Ապաքինվել է 491 մարդ, բուժում է ստանում 246 պացիենտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր