00:00:00

Մեկ օրում 9200 նոր դեպք․ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 272 043-ի

17:43, 16 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9200 նոր դեպք, մահացել է 119, հիվանդանոցներից դուրս է գրվել 4940 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։ Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ՝ 3505 դեպքը գրանցվել է Մոսկվայում․ մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը 5 000-ից ցածր է։ Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 937, Սանկտ Պետերբուրգում՝ 525, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 229, Ռոստովի մարզում՝ 112, Սարատովի մարզում՝ 107, Սվերդլովսկի և Տուլայի մարզերում՝ համապատասխանաբար 105 և 101 վարակման դեպք։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 4124-ի մոտ (44,8 տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։ Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 272 043-ի, հիվանդությունից մահացել է 2537, ապաքինվել՝ մոտ 63 166 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային։ Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,6 միլիոն մարդ, որից 308 827-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր