00:00:00

Գերմանիայում Եվրամիության կամ ցանկացած պետության ազգային դրոշն այրելու դեպքում կարելի է հայտնվել բանտում

14:52, 16 մայիս 2020 Աշխարհ

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, նոր փոփոխություն է ընդունել օրենքում, ըստ որի՝ Եվրամիության կամ ցանկացած պետության ազգային դրոշը հանրային կերպով այրած անձին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է BBC լրատվականը։ Լրատվամիջոցը նշում է, որ մինչ այս տուգանք կամ ազատազրկում նախատեսված է եղել միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական խորհրդանիշները վիրավորելու համար։ Այլ երկրների կամ Եվրամիության դրոշի և զինանշանի պաշտպանությունը հասանելի էր միայն որոշակի պայմաններում։ Նման որոշումը կայացվել է 2017 թվականին տեղի ունեցած դեպքերի պատճառով։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո, Բեռլինի կենտրոնում զանվածային ցույցեր էին տեղի ունեցել, որոնց ընթացքում այրվել էին իսրայելական դրոշներ և հակասեմական հայտարարություններ էին հնչել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր