00:00:00

Մայիսի 16-ին նշվում է Լույսի միջազգային օրը

14:30, 16 մայիս 2020 Աշխարհ

Մայիսի 16-ին նշվում է Լույսի միջազգային օրը (International Day of Light), որը 2017 թվականի նոյեմբերին հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Տոնի կազմակերպիչների տեսակետից լույսը եւ դրա վրա հիմնված տեխնոլոգիաները պետք է նպաստեն ՄԱԿ-ի ընդունած մարդկության կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը՝ մարդկանց կյանքի որակի բարձրացման միջոցով: Տոնը նշելու օր է ընտրվել մայիսի 16-ը. 1960 թվականին աշխարհում առաջին անգամ այս օրն է անցկացվել լազերի հաջող ցուցադրումը, որն իրականացրել է ֆիզիկոս եւ ինժեներ Թ. Մայմանը: Տարբեր երկրների, մայրցամաքների եւ աշխարհի հատվածների հենց ֆիզիկական միությունները, գիտահետազոտական ինստիտուտները եւ կրթական կազմակերպություններն են կազմավորել համակարգող խորհուրդը, որը զբաղվում է Լույսի միջազգային օրվա շրջանակում միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հարցերով, ինչպես նաեւ դրված խնդիրների հետ կապված հարցերի քննարկմամբ ու լուծմամբ: Օրվան նվիրված միջոցառումների ժամանակ հետապնդվող նպատակների թվում են՝ տեղեկացվածության մեծացումը եւ այն բանի ըմբռնումը, թե լույսն ու լուսային տեխնոլոգիաները ինչպես են ազդում մեր ամենօրյա կյանքի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր