00:00:00

Պինգվինները զվարճացնող գազ են արտանետում կղանքի միջոցով

13:30, 16 մայիս 2020 Աշխարհ

Թագավորական պինգվինները զվարճացնող գազ են արտանետում կղանքի միջոցով, հայտնում է«Լենտա»-ն՝ վկայակոչելով Science Alert-ը: Կոպենհագենի համալսարանի երկրաբանական գիտությունների եւ բնական պաշարների կառավարման ամբիոնի պրոֆեսոր Բո Էլբերլինգը հայտարարել է, որ պինգվիններն ազոտի օքսիդի շատ մեծ քանակություն են արտադրում իրենց բնակավայրերում: Պրոֆեսորը նշել է, որ Հարավային Ջեորջիա կղզում գտնվող թռչունների ուսումնասիրության ժամանակ շատ հետազոտողներ շշմում էին, քանի որ շրջապատված էին պինգվինների կղանքներով: Պինգվինի կղանքի միջոցով արտազատվող ազոտի օքսիդն իր ազդեցությամբ շատ նման է ատամնաբույժների կողմից օգտագործվող հանգստացնող զվարճացնող գազին: Գիտնականի խոսքով՝ ուսումնասիրությունների ժամանակ մեկի խելքն էր թռնում, մյուսի մոտ սրտխառնոց եւ գլխացավ էր սկսում կղանքի կուտակումներից: Բացի այդ, պինգվինների կղանքը վնասակար ազդեցություն ունի բնության համար: Ազոտային օքսիդը 300 անգամ ավել է աղտոտում շրջակա միջավայրը, քան ածխաթթու գազը: Արտանետվող զվարճացնող գազը բացատրվում է թռչունների հատուկ սննդակարգով: Ազոտը պինգվինների կղանքից հողի մեջ է մտնում, իսկ հողի մանրէներն այն ազոտի օքսիդի եւ ջերմոցային գազի են վերածում: Գիտնականը նշել է, որ պինգվինների արտանետումներն այնքան բարձր չեն, որ ազդեն Երկրի վառելիքաէներգետիկ հավասարակշռության վրա, բայց հետազոտողների կողմից արված բացահայտումները ցույց են տալիս, թե ինչպես են պինգվինների հոտերն ազդում իրենց շրջակա միջավայրի վրա, ինչը, ինչպես նշել է պրոֆեսոր Էլբերլինգը, հետաքրքիր է, քանի որ պինգվինների թիվնաճում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր