00:00:00

Ինչքան է #COVID_19-ը մնում օդում. գիտնականները գտել են պատասխանը

04:13, 16 մայիս 2020 Աշխարհ

COVID-19 մահացու վտանգավոր վարակ պարունակող միկրոկաթիլները, որոնք դուրս են եկել վարակակրի բերանից, օդում կարող են մնալ 14 րոպե: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները, տեղեկացնում է PNAS-ը: Ըստ փորձագետների՝ փորձարկումների ընթացքում կամավորներին խնդրել են տարբեր արտահայտություններ արտաբերել: Արտաբերման ընթացքում հատուկ լազերները չափել են, թե ինչքան են օդի մեջ դիմանում բերանից դուրս եկած միկրոկաթիլները:
Պարզվել է, որ մեկ րոպե բարձր խոսակցության ժամանակ ձևավորվում է առնվազն 1000 այդպիսի կաթիլ, որոնք օդում մնում են ավելի քան 8 րոպե, իսկ որոշ դեպքերում՝ անգամ 14 րոպե:
Հարկ է նշել, որ հետազոտության ժամանակ հաշվի չեն առնվել օդի տեղաշարժը, ջերմաստիճանը և այլ գործոններ: Այնուամենայնիվ, հանգամանքը, որ վարուսը կարող է օդում մնալ թեկուզ մի քանի րոպե, ծանրակշիռ պատճառ է, որ վարակվածները դիմակ կրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր