ԱՄՆ-ն սկսել է նավթ մատակարարել Բելառուսին, հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Այս մասին գրում է 1prime.ru-ն:
«Ուրախությամբ հայտնում եմ ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարման սկզբի մասին: Դա հնարավոր է դարձել ԱՄՆ պետքարուղար Մայքլ Պոմպեոյի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պայմանավորվածության շնորհիվ», – ասել է Մակեյը:
Մակեյի խոսքով, ամերիկյան նավթի մատակարարումն իրականացվում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարության շրջանակում:
Ամերիկյան նավթի առաջին ծավալները Բելառուս կհասնեն այս շաբաթ։