00:00:00

Նոր կորոնավիրուսի համավարակն աշխարհում կարող է ավարտվել 2021 թվականի հունվարին. ռուս ակադեմիկոս

22:54, 15 մայիս 2020 Աշխարհ

Աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել 2021 թվականի հունվարին, հայտարարել է Ռուսաստանի իմունոլոգների միության նախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի Իմունոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական ​​ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Չերեշնեւը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Այժմ աշխարհում արդեն 4.5 միլիոն վարակված կա եւ ավելի քան 350 հազար մարդ մահացել է, բայց մահացության մակարդակը նվազում է: Ուստի 50-60 տոկոսը լավ իմունային շերտն է: Այն (կորոնավիրուսը), ամենայն հավանականությամբ, քանի որ նաեւ շնչառական է, գրիպի նման կանցնի դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին»,- ասել է Չերեշնեւն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսին: Փորձագետի խոսքով՝ վիրուսն ավելի թույլ է դառնում մարդկանց շփմանը զուգահեռ: Իսկ իմունային շերտը ձեւավորվում է միայն այն դեպքում, եթե վարակվել է բնակչության առնվազն 50 տոկոսը: Ընդ որում, այս պահին հայտնի չէ կորոնավիրուսի դեմ որեւէ արդյունավետ դեղամիջոցի մասին, այդ թվում ապացուցված չէ տրիազավիրինի արդյունավետությունը (ազոլոազինների ընտանիքի ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղամիջոց, մշակվել է մի խումբ ռուս մասնագետների կողմից եւ արտադրվում է Ուրալում): «Այսօր աշխարհում չկա ոչ մի հակավիրուսային դեղամիջոց (...), այսինքն՝ վիրուսն ամբողջությամբ ոչնչացնող»,- շեշտեց Չերեշնեւը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր