00:00:00

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 10 598 մարդու մոտ․ Ռիա Նովոստի

21:26, 15 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի 85 շրջաններում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 598 դեպք, մահացել է 113 մարդ, վերականգնվել է 4694-ը, ասվում է օպերատիվ շտաբում: Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով 4748 հիվանդ, Մոսկվայի մարզում` 945, Սանկտ Պետերբուրգում` 541: Միևնույն ժամանակ, երրորդ օրը անընդմեջ մայրաքաղաքում գրանցվել է ավելի քան հինգ հազար նոր դեպք: Նոր վարակներ կան նաև Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Տուլայի, Սվերդլովսկի, Իվանովոյի և Չելյաբինսկի շրջաններում և Յամալո-Նենեց ինքնավար Օկրուգում: Հիվանդների գրեթե կեսը ախտանիշ չունի: Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է 262 843 դեպք, վերականգնվել է ավելի քան 58 հազար մարդ, մահացել է 2 418 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր