00:00:00

ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ճնշումը Չինաստանի վրա

21:15, 15 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ճնշումը Չինաստանի վրա Հարավչինական ծովում աճող լարվածության ֆոնին եւ Պեկինին մեղադրում է կորոնավիրուսային համավարակը տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնման նպատակով օգտագործելու փորձերի մեջ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ ռազմածովային նավերը եւ B-1 օդային ռմբակոծիչներն առաքելություններ են նախաձեռնել՝ հասկացնելով, որ ԱՄՆ-ի զինված ուժերը մտադիր են ներկայություն պահպանել տարածաշրջանում եւ հանգստացնել դաշնակիցներին, հայտնում է CNN-ը: Այդ քայլերը ձեռնարկվում են Պեկինի վրա Վաշինգտոնի դիվանագիտական ​​ճնշման մեծացման ֆոնին՝ Չինաստանին ուղղված մեղադրանքներից հետո առ այն, որ այն չի կարողացել դադարեցնել կորոնավիրուսի տարածումը եւ թափանցիկ չի եղել բռնկման առաջին փուլերում: Պենտագոնը Չինաստանին մեղադրում է համավարակը ռազմական եւ տնտեսական օգուտներ քաղելու համար օգտագործելու մեջ՝ այն տարածքների ընդլայնման հաշվին, որտեղ նա աշխատում է: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը փորձում է օգտագործել տարածաշրջանային կենտրոնացվածությունը կորոնավիրուսի վրա՝ սեփական շահերն առաջ տանելու համար», - ասում է ԱՄՆ ռազմական խաղաղօվկիանոսյան ՌԾՈւ-ի հրամանատարության մամուլի խոսնակ, կապիտան Մայքլ Կաֆկան: Պենտագոնը հասկացրել է, որ կորոնավիրուսի բռնկումը չի խանգարել Չինաստանի գործողություններին արձագանքելու իր ունակությանը: Չորեքշաբթի օրը Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմը անսովոր քայլ էր կատարել՝ հայտարարելով, որ իր բոլոր սուզանավերը տարածաշրջանում օպերացիաներ են իրականացնում «համավարակի ժամանակ ի աջակցություն ազատ եւ բաց Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին»: Չնայած նրան, որ ԱՄՆ զինված ուժերն առաջին անգամ հրաժարվեցին Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում «ռմբակոծիչների մշտական ​​ներկայությունից», ԱՄՆ ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծիչներ ուղղել այդ տարածաշրջան: Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները երեք անգամ B-1 ռմբակոծիչներ են ուղղել Միացյալ Նահանգների բազաներից դեպի տարածաշրջան, այդ թվում՝ օպերացիան Հարավչինական ծովի վրա եւ չորս B-1 ռմբակոծիչների եւ 200 մարդու տեղակայումը Գուամում: Անցյալ ամսվա վերջին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վիճարկել էին Չինաստանի պահանջները Հարավչինական ծովում գտնվող Սպրատլի եւ Պարասել կղզիները շրջապատող ջրերի վերաբերյալ, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, Չինաստանն օգտագործում է զենք եւ ռազմական օբյեկտներ տեղակայելու համար: Այս մարտահրավերները կտրուկ քննադատության արժանացան Պեկինի կողմից, որը Միացյալ Նահանգներին կոչ արեց կենտրոնանալ կորոնավիրուսին արձագանքման վրա եւ դադարեցնել նման ռազմական օպերացիաները: Ոչ ոք չի ասում, որ Միացյալ Նահանգները դեպի կոնֆլիկտ են գնում Չինաստանի հետ, բայց պաշտպանության նախարար Մարկ Էսպերը դեռ առաջնային է համարում Պեկինի զսպումը: «Մենք անհանգստացած ենք  հարևաններին հարկադրելուն եւ իրենց ապօրինի ծովային պահանջները Հարավչինական ծովում պաշտպանելուն ուղղված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող օպորտունիստական ​​գործունեությամբ, մինչ տարածաշրջանն ու աշխարհը կենտրոնացած են համավարակի դեմ պայքարի վրա»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Դեյվ Իստբյորնը: Հարավչինական ծովը կարեւորագույն ռազմավարական տարածք է համարվում, քանի որ այստեղ տեղակայված են աշխարհի ծանրաբեռնված ծովային երթուղիները, ինչպես նաեւ բնական ռեսուրսների պոտենցիալ հանքավայրեր, ինչպիսիք են նավթը եւ գազը: Ծովի առանձին հատվածները վիճարկվում են Չինաստանի, Վիետնամի, Ֆիլիպինների, Մալայզիայի եւ Թայվանի կողմից: «Մենք շարունակում ենք նավագնացծության ազատության գլոբալ ծրագրի իրականացումը, որի շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերն անվտանգ եւ պրոֆեսիոնալ կերպով վիճարկում են ծովային չափից մեծ պահանջները, այդ թվում՝ Հարավչինական ծովում: Մենք նաեւ կանոնավոր տարանցումներ ենք իրականացնում Թայվանի նեղուցով՝ հավելյալ ցույց տալու համար, որ Միացյալ Նահանգները թռնելու, նավարկելու եւ աշխատելու են այնտեղ, որտեղ դա թույլ է տալիս միջազգային օրենսդրությունը»,- ասել է Կաֆկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր