00:00:00

Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց

17:12, 25 հունվար 2020 Իրավական

Հունվարի 19-25-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։ «Հունվարի 19-25-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր