Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին:
Փաշինյանը նշել է, որ ոստիկանության ակադեմիայում մարտ ամսին մեծ ընդունելություն է լինելու թե տղամարդկանց, թե կանանց, որի շրջանավարտները համալրելու են նոր ձևավորվող պարեկային ոստիկանության կազմը:
«Մեր ճանապարհներին կլինեն նոր մեքենաներ, նոր ոստիկաններ նոր գործիքներով և նոր վերաբերմունքով դեպի մարդը և կձևավորվի Հայաստանում քաղաքացու նոր վերաբերմունքը դեպի ոստիկանը», – ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ 2020 թվականին նոր ոստիկանությունն արդեն կներկայանա հանրությանը։