00:00:00

Փրկարարները հանդիպել են ռուսական արշավախմբի անդամներին. վատառողջ քաղաքացին կտեղափոխվի Մարտունի ԲԿ

16:27, 25 հունվար 2020

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, որոնք հունվարի 25-ին վերսկսել են ռուսական արշավախմբի անդամների որոնողական աշխատանքները, ժամը 14:31-ին հանդիպել են արշավախմբի անդամներին: Ինչպես հաղորդեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ներկա պահին փրկարարները վատառողջ քաղաքացուն թրթուրավոր ամենագնացով տեղափոխում են Մարտունի քաղաքի ԲԿ: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը: «Հունվարի 25-ին՝ ժամը 05:20-ին, որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը»,-հայտնում են նախարարությունից: Հունվարի 24-ին՝ ժամը 08:28-ին, 911 ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր