00:00:00

Այս տարի շահագործման կհանձնվի Հյուսիս-հարավի Թալին-Գյումրի ավտոճանապարհի մեկ կողմը

16:02, 25 հունվար 2020

ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020թ. ընթացքում շահագործման հանձնել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածի մեկ կողմը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում: «Այս տարի պլանավորում ենք Հյուսիս-հարավի Թալին-Գյումրի հատվածի մի կողմը ճանապարհի շահագործման հանձնել: Այսինքն` մեկ շերտը կհանձնենք, որն այսօրվա սովորական ճանապարհի նման կծառայի»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր