00:00:00

Նիկոլ Փաշինյանը կիսում է 168 ժամ թերթի զարմանքը Սերժ Սարգսյանի հարցով

15:40, 25 հունվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: 168 ժամ թերթի թղթակցի հարցին, որ Սերժ Սարգսյանի՝ Զագրեբի ելույթից հետո նրա նկատմամբ գործ հարուցվեց, արդյոք ավելի լուրջ գործեր չկա՞ն՝  նրան այլ գործով մեղադրանք առաջադրելու համար, Փաշինյանը պատասխանեց. «Դուք Զագրեբի ելույթը ելո՞ւյթ եք համարում, ես կհամարեի խղաճահարության դրսևորում»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց. «Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռումպացված համակարգը շատ երկար տարիներ գործել է Սերժ Սագսյանի ղեկավարությամբ: Եվ ես կիսում եմ 168 ժամ թերթի զարմանքը, թե ինչու բազմաթիվ ալ գործերով մենք չունենք ավելի լուրջ բացահայտումներ, ինչու են այդ կոռումպացված պաշտոնյաները մինչև հիմա ազատության մեջ: Այդտեղ մենք ունենք պրոբլեմներ, և դրանց մասին ես պարբերաբար զրույցներ եմ ունենում մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ և ասում, որ գոհ չեմ կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր