00:00:00

Արտակարգ դեպք Կապանում. խնջույքի ժամանակ հրագործական պայթուցիչը պայթել է 41-ամյա քաղաքացու ձեռքերում

17:35, 31 դեկտեմբեր 2019 Իրավական

Երեկ գիշերը Կապանի Բաղաբերդ թաղամասում խնջույքի ժամանակ հնչել է կրակոց, մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը: Լրատվամիջոցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հայտնեց, որ նշված տարածքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ դեպք կա արձանագրված, բայց ոչ հրազենային: «Դեկտեմբերի 30-ին ժամը 22.55-ին Կապանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին, որ «աջ դաստակի պատռած պայթունային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978թ. ծնված Կապանի մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության դիմած տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 22-ի սահմաններում, Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում խնջույքի ժամանակ պատշգամբից հրավառության համար նախատեսված հրագործական պայթուցիչի օգտագործման ընթացքում ճայթիչը ձեռքում պայթելու հետեւանքով»,- ասաց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր