«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իտալիայում ապրիլի 19-ին կայանալիք երգի միջազգային «Սան Ռեմո» պատանեկան մրցույթին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը: Մեր երկրում անցկացվող ընտրությունը, սակայն, արդեն իսկ հասցրել է վիճահարույց դառնալ, իսկ ի վերջո, Իտալիայում Հայաստանը կներկայացնի միայն մեկ մասնակից՝ նախապես հայտարարված երկուսի փոխարեն:
Հայաստանյան եզրափակիչ փուլի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ ժյուրին հաղթող է ճանաչել Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին եւ Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանին: Մասնակիցները, ըստ այդմ, Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Հայաստանի դրոշի ներքո պետք է ելույթ ունենային ապրիլի 19-ին:
Բայց ավելի ուշ պարզվել է, որ 11-ամյա Գոռը մրցույթին չի մասնակցելու: Նրա մոր՝ Լարիսա Ծովանյանի տեղեկացմամբ, մրցույթի հայաստանյան կազմակերպիչները Գոռի մասնակցության վերաբերյալ մեկ դրական, մեկ բացասական պատասխան տալուց հետո նախորդ ուրբաթ արդեն հայտնել են, որ նա Իտալիայում ելույթ ունենալ չի կարող եւ որ ցանկության դեպքում՝ կարող է այնտեղ մեկնել՝ ուղղակի վարպետության դասեր ստանալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում